Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ներկա պահին Ռուսաստանի դեմ նախատեսվող նոր պատժամիջոցները անհեռանկարային են:
Այդ մասին հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիան, նշելով, որ մինսկյան համաձայնությունների ֆոնին ու Դոնբասում հրադադարի հաստատման պայմաններում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կսրեն իրավիճակը ու բացասաբար կանրադառնան ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ու արեւմուտքի հետ Մոսկվայի հարաբերությունների վրա:
Նրա խոսքերով, Դոնբասում հրադադարի հաստատումից հետո իրական նախադրյալներ են ձեւավորվել երկկող երկխոսության, ինչպես նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների նորմալացման համար:
Վերջում նա ավելացրել է, որ պատժամիջոցների սրման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի դիմել հակազդող միջոցների:
Իսպանացի նախարարը մարտի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: