Միջազգային 

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի նկատմամբ

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրամիությունը Սիրիայի դեմ գործող պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել եւս 7 ֆիզիկական անձի ու 6 ընկերությունների:

 

Այդ մասին ասվում է Եվրամիության կոմունիկեում, նշելով, որ պատժամիջոցների սեւ ցուցակում հայտնվել են Բաշար Ասադի վարչակարգին հարող ու օժանդակող ընկերություններն ու ֆիզիկական անձինք:

 

Ցուցակում հայտնված իրավաբանական ու ֆիզիկական անձանց հաշվեհամարները սառեցվելու են, ինչպես նաեւ արգելվելու է նրանց մուտքը Եվրագոտու երկրներ:

 

 

 

Նույն շարքից