Միջազգային 

ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Ադրբեջան

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վալտերը մարտի 12-13-ին կլինի Ադրբեջանում:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Վալտերն իր այցի արդյունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցով է հանդես գալու:

 

Այցի ընթացքում զեկուցողը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ:

 

Վալտերը նաև մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փախստականների հետ:

Նույն շարքից