Տնտեսություն 

ԱՄԷ-ն 31 մլն դոլար օգնություն կհատկացնի սիրիացի փախստականներին

analitik.am

Արաբական Միացյալ Էմիրությունները 31 մլն դոլար օգնություն կհատկացնի սիրիացի փախստականներին: Օգնությունը երեք մասնաբաժնով կփոխանցվի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հաշվին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

ԱՄԷ-ի իշխանությունները հայտնել են, որ այդպիսով երկիրը կատարում է այս տարվա սկզբին Քուվեյթում տեղի ունեցած Սիրիայի դոնոր երկրների միջազգային համաժողովում ստանձնած պարտավորությունները: 

 

Գումարը կփոխանցվի 880.000 սիրիացի փախստականների և ներքին տեղահանված անձանց անհետաձգելի օգնություն տրամադրելու համար, հայտնել են ԱՄԷ-ի զարգացման և միջազգային համագործակցության նախարարությունից:

 

Սիրիայում ռազմական գործողությունների, սննդի, խմելու ջրի և դեղերի անբավարարության հետևանքով մահացել է ավելի քան 190.000 մարդ, մոտ 3 միլիոն մարդ գաղթել է հարևան երկրներ, մի քանի միլիոնը դարձել ներքին տեղահանված:

Նույն շարքից