Միջազգային 

Ավարտվել են նորմանդական քառյակի բանակցությունները

analitik.am

Բեռլինում ավարտվել են Ուկրաինայի հարցով «նորմանդական քառյակի» բանակցությունները՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Բանակցությունները անցկացվել են Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում՝ փակ դների ետևում: Հանդիպումը Ռուսատանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի ներկայացուցիչների միջև տևել է հինգ ժամ:

 

Առաջիկայում սպասվում են հայտարարություններ լրագրողների համար՝ ըստ բանակցությունների արդյունքների:

Ավելի վաղ Ռուսաստանի ներկայացուցիչ Կարասինը հայտնել էր, որ ԵԱՀԿ-ն պետք է տեղյակ պահեր քառյակին Մինսկի համաձայնագրի իրականացման գրաֆիկի մասին, այդ թվում՝ Կիևի ու ինքնահռչակ հանրապետությունների կողմից ծանր սպառազինությունների հեռացման:

 

Նույն շարքից