Միջազգային 

Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից

analitik.am

ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հրապարակայնորեն խնդրել է իրեն քաղաքական ապաստան հատկացնել Շվեյցարիայում, որտեղ ժամանակին աշխատել է որպես ԱՄՆ Ազգային անվտանգության  գործակալության աշխատակից: Ինչպես հայտնում է ТАСС-ը` այս մասին Սնոուդենը հայտարարել է Մոսկվա-Ժնև տեսակամուրջի ընթացքում:

 

«Կցանկանայի վերադառնալ Ժնև, որի հետ կապված ջերմ հիշողություններ ունեմ: Կարծում եմ, որ Շվեյցարիան հիանալի վայր կլիներ` քաղաքականության տեսանկյունից, քանի որ երկիրը միշտ ձգտել է չեզոք դիրք գրավել», - ասել է Սնոուդենը:

Նախկինում ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սնոուդենը հայտարարել էր, որ կցանկանար վերադառնալ ԱՄՆ, սակայն չի հավատում իր գործի արդար վերանայմանը հայրենիքում:

Նույն շարքից