Միջազգային 

Փորձագետ. Պատերազի ավարտի համար անհրաժեշտ է գրավել Կիեւը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական հակամարտությունը ներկա իրավիճակում անվերջանալի է:

Այդ մասին հայտնել է հայտնի փորձագետ, բլոգեր Անատոլի Նեսմիյանը, նշելով, որ ներկայումս հաստատված հրադադարը երկար չի կարող պահպանվել:

 

Նրա խոսքերով, Դեբալցեւոյում ծանր պարտությունից հետո հրադադարն ուկրանական կողմի համար ժամանակ շահելու ու ռազմական ուժերը վերախմբավորելու պատրվակ է:

 

Նա ընդգծել է, որ Պորոշենկոն իրականացրել է շուրջ 5 մոբիլիզացիա, ինչի ընթացքում զորակոչված զինծառայողներ ներկայումս զինվորական ուսուցում են ստանում ռազմական զորամասերում, իսկ նրանց վարժեցնում են ամերիկյան ու բրիտանական հրահանգիչները:

 

Բլոգերի կարծիքով ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, աշխարհազորայինները պետք է զարգացնեն հաջողությունը, գրավեն նոր տարածքներ ու վերջնական կապիտուլյացիայի ենթարկեն Կիեւի վարչախմբին:

 

Նույն շարքից