Միջազգային 

Հյուսիսային Կորեան ԱՄՆ դեսպանի դեմ հարձակումը գնահատել է արժանի պատիժ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Հյուսիսային Կորեայի իշխանությունները Սեուլում ամերիկյան դեսպանի դեմ հարձակումը բնութագրել են արժանի պատիժ ու հարավկորեացի ժողովրդի ցասումի արտահայտություն:

 

Հիշեցնենք, որ նախօրեին չարագործը հարձակվել էր Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտի վրա ու ածելիով հարվածել դեմքին: Դեսպանին տեղափոխել են մոտական հիվանդանոց ու ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

Չարագործը հարցաքննության ընթացքում հայտնել է, որ անձամբ ոչինչ չունի դեսպանի նկատմամբ, իսկ իր արարքն ԱՄՆ-ի դեմ ուղղված ակցիա է:

 

Նույն շարքից