Միջազգային 

ՌԴ հյուպատոսարանի աշխատակիցը չի՞ ճանաչում Պուտինին

analitik.am

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում գտնվող ՌԴ հյուպատոսարաններից մեկում մարտի 5-ին զարմանալի դեպք է տեղի ունեցել: Հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը քաղաքացիներից մեկի այն հարցին, թե արդյոք աշխատակիցը գիտի, թե ով է Վլադիմիր Պուտինը, պատասխանել է. ՛՛Լսել եմ Պուտինի մասին՛՛: Ներկա գտնվող 20-ից ավելի ՌԴ քաղաքացիները զարմացած նայել են հյուպատոսարանի աշխատակցին՝ չհասկանալով, թե ինչպես կարող է ՌԴ պաշտոնական ներկայացուցչության աշխատակիցը նման պատասխան տալ իր երկրի նախագահի մասին:



ՌԴ-ն պետք է բավականին լուրջ ուշադրություն դարձնի իր երկիրը ներկայացնող անձանց և կառույցների կադրերին ընտրելիս: Նրանք պետք է այնքան պրոֆեսիոնալ և պատրաստված լինեն, որ քաղաքացիների յուրաքանչյուր հարցին կարողանան ՌԴ-ի նման հզոր պետությանը վայել պատասխան տալ, այլ ոչ թե  արհամարհական կամ տնավարի պատասխաններ  շպրտեն իրենց երկրի նախագահի հասցեին:

Նույն շարքից