Միջազգային 

Անգլիայի արքայազն Չարլզն և արքայազն Հարրին կմասնակցեն Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին

analitik.am

Բուքինգհեմյան պալատից հաստատել են, որ արքայազն Չարլզն ու արքայազն Հարրին ներկայացնելու են արքայական ընտանիքը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:


Արքայազն Վիլյամը, սակայն, ում երկրորդ երեխան կծնվի ապրիլին, կմնա Լոնդոնում: Այդ մասին հաղորդում է New Zealand Herald-ը:


«Ապրիլի 24-ին և 25-ին Ուելսի արքայազնը, արքայազն Հարրիի ուղեկցությամբ, կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի ազգային տոնին (ԱՆԶԱԿ-ի օր)», - նշված է պալատի կողմից ուրբաթ օրը տարածած կարճ հայտարարության մեջ:


Բուքինգհեմյան պալատից հայտնել են նաև, որ ԱՆԶԱԿ-ի օրը Բրիտանիայի թագուհին, արքայազն Ֆիլիպն ու արքայազն Վիլյամը Լոնդոնում ծաղկեսակ կդնեն անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Նույն շարքից