Առնվազն 47 մարդ է զոհվել, եւս 50-ը վիրավորվել Նիգերիայի հյուսարեւելյան Բորնո նահանգի վարչական կենտրոն Մայդուգուրի քաղաքում որոտացած պայթյունների հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիգերիայի իրավապահ մարմիններին։
Ենթադրաբար հանցագործությունը կատարել են «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները, որոնք տարիներ շարունակ զինված պայքար են մղում կառավարության դեմ։