Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի հակամարտության գոտում տեղաբաշխված են հազարավոր ռուսաստանյան զինվորականներ:
Այդ մասին հայտնել է ԱՄՆ դեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի գործերով հատուկ հանձնակատար Վիկտորիա Նուլանդը, նշելով, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ռուսական կողմը ստեղծել է հրամանատարական շտաբ՝ իր գեներալներով ու սպաներով:
Նրա խոսքերով Ռուսաստանը ֆինանսավորում ու օժանդակում է աշխարհազորայիններին ու ղեկավարում է ռազմական գործողությունները:
Միաժամանակ Նուլանդը հրաժարվեց ներկայացնել ճգրիտ փաստեր ու չհիմնավորեց իր մեկնաբանությունները:
Պետքարտողարի կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները մինսկյան համաձայնությունների խախտման դեպքում պատրաստվում են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
Վերջում նա հայտնել է, որ Միացյալ նահանգները դեռեւս քննարկում են Ուկրաինային զենք տրամադրելու հարցը: