Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Շվեյցարիայի իշխանությունները ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Մասնավորապես սահմանափակումները հիմնականում կիրառվելու են Ղրիմի ու Սեւաստոպոլի նկատմամբ:
Նոր օրինագծի համաձայն՝ շվեյցարական ընկերություններին արգելվում է կապիտալ ներդրումներ կատարել Ղրիմի զբոսաշրջիկության ու մի շարք այլ ոլորտներում:
Բացի այդ, արգելվում է նաեւ մի շարք մթերքների արտահանումը Ղրիմ:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են 26 ֆիզկական ու իրավաբանական անձինք:
Ղրիմի Ռուսաստանին միավորվելուց հետո ԵՄ-ը ու եվրոպական երկրները թերակղզու նկատմամբ կիրառել են տնտեսական սահմանափակումներ, իսկ 2014թ.-ի նոյեմբերից Շվեյցարիան ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի ու Ղրիմի նկատմամբ: