Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստան կատարելիք ուղղեւորության ընթացքում Ճապոնիայի նախկին վարչապետ Յուկիո Հատոյաման մտադիր է այնուհետեւ այցելել նաեւ Ղրիմ:
Նախկին վարչապետի ցանկությունը կոշտ քննադատության է ենթարկվել Ճապոնիայի իշխանությունների կողմից, որոնք խորհուրդ են տվել նման քայլ չկատարել:
Ճապոնիայի արտգործնախարարության կարծիքով նման քայլը կհանդիսանա Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու իրողություն:
Ճապոնիայի նախկին վարչապետը Ռուսաստան է ժամանելու որպես ռուսական մշակույթի տոնախմբության կազմակերպիչ, որն անցկացվելու է Տոկիոյում, իսկ այնուհետեւ նա որոշել է այցելել նաեւ Ղրիմ: