Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Եվրամիության բանակ կազմավորել, որը, ըստ նրա, կօգնի Եվրամիությանն արձագանքել անդամ կամ հարևան երկրներին ուղղված սպառնալիքներին, գրում է news.mail.ru-ն:
«Նման բանակը կօգներ մեզ ձևավորել ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն, ինչպես նաև միասին կրել Եվրոպայի պատասխանատվությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար»,– Յունկերի խոսքերը մեջբերում է կայքը։