Միջազգային 

Ֆինլանդիայի կողմ է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարին

analitik.am

Взгляд-ը գրում է, որ Ֆինլանդիան կաջակցեր Եվրամիության միասնական բանակի ստեղծմանը, քանի որ ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նահագահ Սաուլի Նիինիստյոն:

 

Նա նշել է, որ ԵՄ-ի գլխավոր արժեքը խաղաղությունն է, և հենց դրա համար էլ այն ստեղծվել է:

 

«Եվ բնական ու լուրջ քայլ կլիներ, որ ԵՄ-ն պաշտպաներ իր արժեքները»,-նշել է պետության ղեկավարը:

 

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդն էլ իր հերթին հայտարարել է, թե նման բանակի ստեղծման հիմնական գաղափարը ճիշտ է, սակայն չի կարծում, որ ԵՄ բոլոր երկրները կհամաձայնեն այդ գաղափարի հետ:

 

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Եվրոպական միությանն անհրաժեշտ է ստեղծել միասնական բանակ՝ որպես Եվրոպան խաղաղ պահելու գործիք:

Նույն շարքից