Միջազգային 

Մերկելը կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ փորձելով գտնել երկխոսության եզրեր

analitik.am

Ճապոնիա կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պայմանավորված Ուկրաինայում տիրող իրավիճակով, սակայն խոստովանել է, որ պետք է խնդրի լուծման համար դիվանագիտական ուղիներ որոնել: Այս մասին  տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Մերկելը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումների իրականացմանը և նշել է Ճապոնիայի և Բրազիլիայի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

 


Մերկելն իր ելույթում անդրադարձել է Ճապոնիայի երկու քաղաքացիների՝«Իսլամական պետության» կողմից մահապատժի ենթարկվելուն և և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին:

 


Ավելի ուշ կկայանա Մերկելի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի հետ քննարկվելու են G7-ի շրջանակներում համագործակցության, Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

 


Ճապոնացի վերլուծաբանները կարծում են, որ Բեռլինի ու Տոկիոյի դիրքորոշումները նման են G7-ի անդամ մնալու և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից խուսափելու հարցում:

Նույն շարքից