Միջազգային 

Եվրոպայի խորհրդի ղեկավար. “Եվրոպան դեռ պատրսատ չէ ուժգնացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները”

analitik.am

 “Եվրոպան դեռ պատրաստ չէ ուժգնացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները”,- այս մասին հայտարարել է Եվրոպայի  խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը  New York Times պարբերականում տված իր հարցազրույցում:

 

Նրա խոսքով այս պահին ԵՄ անդամ երկրների հետ «անհնար» է համաձայնության գալ  այս հարցում:


Տուսկը հայտարարել է.  «Եվրոպայում որոշ քաղաքական գործիչներ դեռ հույս ունեն, որ  Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի հարցում, սակայն, Եվրոպայի խորհրդի ղեկավարն  ընդգծել է, որ նա այս հարցում ավելի թերահավատ է»:


Ըստ Տուսկի՝ հաշվի առնելով ԵՄ գործունեության առանձնահատկությունները, այս հարցում նրանք չեն կարող որոշումներ կայացնել այնքան արագ, որքան կցանկանար Վաշինգտոնը:


 «Համերաշխության հասնելը թվով  28 ժողովրդավար երկրների միջև շատ բարդ գործընթաց է», - ասել է Եվրոպայի խորհրդի ղեկավարը:


Տուսկը նաև նշել է, որ Մինսկում կայացած համաձայնագիրը Ուկրաինայի հարցըր չի լուծել ամբողջությամբ, սակայն «բարելավվել է իրավիճակը»:


Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում՝ 


Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը դեմ է պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը:


«Մենք համոզված ենք, որ պատժամիջոցները բացարձակապես անօրինական են  և բացասական ազդեցություն կունենան տնտեսության վրա ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՄ-ի դեպքում», - հայտնել է  ՌԴ ԱԳՆ խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը:

 

Նույն շարքից