Միջազգային 

Առաջին կինը Թուրքիայի խորհրդարանո՞ւմ

analitik.am

Թալին Էրգյունեշ Գազերը դիմել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը՝ որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու համար:

 

Demokrat Haber-ը հայտնում է, որ ընտրվելու դեպքում նա կդառնա Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամավորը:

 

Թալին Էրգյունեշ Գազերը, ով Սուրբ Հակոբ եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար ու հայ կաթոլիկ համայնքի  հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, թեկնածու դառնալու համար դիմում է ներկայացրել:

 

Թալին Էրգյունեշ Գազերը ծնվել է 1977 թվականին, Ստամբուլում, ավարտել է Մխիթարյան հայկական դպրոցն ու Անադոլու համալսարանի Տուրիզմի ու հյուրանոցների կառավարման բաժինը: Գազերն նախկինում աշխատել է զբոսաշրջության ոլորտում: Նա ամուսանացած է, ունի երկու երեխա: 

 

Նույն շարքից