Միջազգային 

Ամերիկյան կոնգրեսականները քննադատել են Սումգայիթում և Կիրովաբադում 1988-90 թվականներին հայկական կոտորածները

analitik.am

Բացի կոնգրեսականներ Ջուդի Չուից և Ադամ Շիֆից բացի, ամերիկյան կոնգրեսականները  Հարրի Փիթերսը, Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ռոբերտ Դոլդը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Կլարքը, Ջիմ Կեստան եւ Բրեդ Շերմանը հանդես են եկել Սումգայիթում և Կիրովաբադում 1988-90 թվականներին հայկական կոտորածների քննադատմամբ:


Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը, նրանք դատապարտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շարունակվող բռնությունները և սպառնալիքները։

 

Սենատոր Փիթերսը հայտարարել է. «Ուզում եմ իմ տուրքը մատուցել 27 տարի առաջ Ադրբեջանի պետության կողմից կազմակերպված հայկական կոտորածների զոհերի հիշատակին։ Իրական ժողովրդավարությունը պետք է հարգի փոքրամասնությունների իրավունքները, թույլ տա քաղաքացիներին խաղաղ ու ազատ խոսել, ինչպես նաև պաշտպանել բոլորի իրավունքը»։


Իսկ կոնգրեսական Փալոունը նշել է. «Մենք պատասխանատվություն ենք կրում եւ պետք է բարձրացնենք մեր ձայնը, երբ մարդկանց խումբը բռնության թիրախ է դառնում միայն էթնիկ պատկանելության համար։ Մենք այսուհետ ևս կգործենք Կովկասի տարածաշրջանում փոխըմբռնմանը և անվտանգությանը նպաստելու համար։ Հույս ունեմ, որ մենք բոլորս կկարողանանք միավորվել և դատապարտել նախկինում կատարված բռնության ակտերը»։

Նույն շարքից