«Վրաստանին հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում գրեթե զրոյից վերստեղծել իր պաշտպանության ոլորտի արդյունաբերությունը, այն դեպքում, երբ Ուկրաինայում համատարած կոռուպցիա է և երկիրը բաց է թողնում իր հնարավորությունը»,- հայտնել է Վրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ Ուկրաինայի նախագահի անկախ խորհրդական Միխեիլ Սաակաշվիլիին:
«Ասեմ ավելին, Ուկրաինան ի սկզբանե ունի շատ ավելի մեծ ռազմական պոտենցիալ և մտավոր ռեսուրսներ, քան մենք նախկինում» - ընդգծում է Վրաստանի նախկին նախագահը:
«Մենք Վրաստանում զրոյից սկսեցինք, քանի որ չունենինք ռազմական հիմք, մեզ հաջողվեց զարգացնել ռազմական արտադրությունը, ստեղծեցինք աշխարհում լավագույն համակարգերից մեկը, - հավելում է Սաակաշվիլիին:
Վրաստանի նախկին նախագահը նաև հիշեցրել է, որ 2008 թ. Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ, Վրաստանը մնաց առանց միջազգային ռազմական օգնության, քանի որ շատ երկրներ վախենում էին Ռուսաստանի արձագանքից:
«Ուկրաինան պարտվում է ներսից, քանի որ պաշտպանության ոլորտում շարունակում են ղեկավարել մարդիկ, ովքեր թալանել են երկիրը տարիներ շարունակ», - ասել է նախկին նախագահը Վրաստանում: