Միջազգային 

ԱՄՆ-ը դո՞ւրս է գալիս Իրանի հարցով բանակցություններից

analitik.am

Թեհրանի հետ ընդունելի համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ԱՄՆ-ը կհեռանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից. այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Յուրաքանչյուր համաձայնություն պետք է հնարավորություն ընձեռի արևմտյան տերություններին՝ ստուգելու, որ Իրանը չի պատրաստվում ատոմային ռումբ ստեղծե: Եթե նույնիսկ Թեհրանը խաբի, ապա մենք կունենանք բավականաչափ ժամանակ, որպեսզի միջոցներ ձեռնարկենք»,- երեկ հեռուստատեսությամբ ասել է Բարաք Օբաման:։

Իրանի ու գերտերությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը նախանշված է մարտի 15-ին։

Նույն շարքից