Միջազգային 

Ֆրանսիայի վարչապետը վախենում է Լը Պենի իշխանության գալուց

analitik.am

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը վախով է նշել, որ 2017-ին նախատեսված նախագահական ընտրություններում կարող է հաղթել «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։


iTele հեռուստաընկերության եթերում Վալսը հայտարարել է, որ «Ազգային ճակատը» «իշխանության դռանն է հասել», իսկ կուսակցության առաջնորդը կարող է նախագահ դառնալ, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը։ Վարչապետի խոսքով` նավախենում է Ֆրանսիայի համար։


«Ազգային ճակատ» փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոտը France-Info ռադիոկայանի եթերում իր հերթին հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների պատճառով Վալսը «խուճապի է մատնվել»։


Լը Պենն ավելի վաղ հայտարարել է, որ եթե հաղթի 2017 թվականի ընտրություններում, ապա հանրաքվե կանցկացնի Ֆրանսիայի` եվրոպական միությունից դուրս գալու կապակցությամբ։

Նույն շարքից