Միջազգային 

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են գերեւարված Արսեն Բաղդասարյանին

analitik.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները երկրորդ անգամ այցելել են հայ գերի Արսեն Բաղդասարյանին:


ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը հայտնել է, որ այցելությունը տեղի է ունեցել մարտի 4-ին, որի ժամանակ ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել:


ԼՂՀ բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 26-ին: Որոշ տվյալների համաձայն, երիտասարդը փախել է արդարադատությունից:


Ադրբեջանի իշխանությունները Արսեն Բաղդասարյանին մեղադրում են դիվերսիայի եւ սպանության մեջ:

 

Նույն շարքից