Միջազգային 

Ռուսաստանն ու Աբխազիան մարտի 11-ին քննարկելու են միջպետական համագործակցության հարցը

analitik.am

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Աբխազիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վյաչեսլավ Չիրիկբան մարտի 11-ին քննարկելու են Ռուսաստանի ու Աբխազիայի միջպետական համագործակցության հարցը:

Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով մարտի 10-12-ին աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան:

 

Մարտի 11-ին կայանալիք բանակցությունների ժամանակ նախարարները կքննարկեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հարցը, միջպետական բազմակողմ համագործակցության կատարելագործումը, ինչպես նաև արտաքին քաղաքական փոխգործակցության ամրապանդումը»: Բացի այդ, կողմերը պլանավորում են քննարկել նաև միջազգային այժմեական խնդիրներ: 

 

Նույն շարքից