Միջազգային 

Վենեսուելայի նախագահը մեղադրել է Օբամային իր երկրում հեղաշրջման փորձ կատարելու մեջ

analitik.am

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պաշտոնյաների նկատմամբ,  մեղադրել է  իր երկրում հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է  Reuters-ը:  Մադուրոն ասել է. 

՛՛ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ներկայացնում է ամերիկյան իմպերիալիստական էլիտան, որոշել է անձամբ իր վրա վերցնել իմ կառավարությանը հաղթելու և Վենեսուելա ներխուժելու խնդիրը: Դա արվում է Վենեսուելային  իշխելու համար՛՛: 


 

Հիշեցնենք, որ մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի՝ յոթ պաշտոնյաների նկատմամբ: Վաշինգտոնն Օբամայի այդ քայլը հիմնավորել է նրանով, որ վերոնշյալ պաշտոնյաները խախտել են Վենեսուելայի քաղաքացիների իրավունքները և կասկածվում են կոռուպցիոն մեխանիզմներ կիրառելու մեջ:Նրանց արգելվել է մուտք գործել ԱՄՆ, ինչպես նաև սառեցվել է նրանց հաշիվները:


Պատժամիջոցների սահմանումից հետո Վենեսուելան հետ է կանչել իր դեսպանին ԱՄՆ-ից:



Նույն շարքից