Միջազգային 

Էրդողանը կայցելի Ուկրաինա

analitik.am

Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բյուլենթ Առընչը երեկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Առընչը նշել է, որ նախագահի հրավերով նախարարները հավաքվել են Էրդողանի նստավայրում: Նման ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 19-ին: Այժմ, 50 օր անց, նախագահը կառավարության անդամների հետ քննարկել է ներքին և արտաքին մի շարք հարցեր:

 

Առընչը նշել է, որ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ներկայացրել է Սիրիայում և Ուկրաինայում կատարվող վերջին իրադարձությունները:

 

«Առաջիկա օրերին նախագահ Էրդողանը կայցելի Ուկրաինա: Այդ շրջանակներում կքննարկվեն Ուկրաինա-Ռուսաստան, Ուկրաինա-Թուրքիա հարաբերություններն և Ղրիմի հարցը»,- ասել է Առընչը:

Նույն շարքից