Միջազգային 

Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմաիլովան կշարունակի մնալ կալանքի տակ

analitik.am

Մարտի 6-ին Բաքվի շրջանային դատարանը երկարաձգեց լրագրող Խադիջա Իսմաիլովայի կալանքի ժամկետը ևս երկու ամսով: Լրագրող Խադիջա Իսմաիլովան բազմաթիվ նյութեր է հրապարակել Ադրբեջանում իշխանական օղակներում կոռուպցիայի և շահերի բախման մասին: Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ դատարանի այս որոշումը անօրինական է, և նրանք մտադիր են այն բողոքարկել:


2014 թ. դեկտեմբերի 5-ին Խադիջա Իսմաիլովան ձերբակալվել է:  Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հրահրման, ապա մեղադրող Թուրալ Մուստաֆաևը երկարատև ժամանակով անհայտացավ:


Ժամանակի ընթացքում Իսմաիլովային առաջադրվեցին նոր մեղադրանքներ` հափշտակում, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, հարկերից խուսափում  և զբաղեցրած դիրքի չարաշահում: Փետրվարի 23-ին Խադիջա Իսմաիլովան 2500 մանաթի չափով տուգանվեցլ զրպարտության համար:


Դատավորը նրան նաև մեղադրում է այն բանում, որ Իսմաիլովան հրապարակայնորեն նախկին ընդդիմադիր ակտիվիստ Էլման Հասանովին անվանել է Ազգային անվտանգության նախարարության գործակալ:


Իսմայիլովան հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: Խադիջա Իսմաիլովայի կալանքը երկարաձգվեց մինչև մարտի 24-ը:

Նույն շարքից