Միջազգային 

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները համաձայնեցին պատգամավորական բարեկամության խմբերի ձևավորման մասին

analitik.am

Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Կարլ Էրյավեցը նախօրեին Լյուբլյանայում կայացած հանդիպման ժամանակ  համաձայնեցին երկու երկրների խորհրդարաններին առաջարկել ձևավորել պատգամավորական բարեկամության խմբեր, ասված է ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունում:


Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համաձայնեցին երկու երկրների խորհրդարաններին առաջարկել ձևավորել պատգամավորական բարեկամության խմբեր: Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաև մշակութային փոխանակումների ակտիվացումը, գիտակրթական ոլորտում համագործակցության աշխուժացումը և ապակենտրոնացված փոխգործակցության ձևավորումը։


Նախարարները անդրադարձան Հայաստան - ԵՄ համագործակցությանը: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնվելով ԵՄ հետ վերջին տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա՝ խորացնելու ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին։

 

 

Նույն շարքից