Միջազգային 

Օբաման քննադատել է մի խումբ հանրապետական սենատորների

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է մի խումբ հանրապետական սենատորների: Թվով 47 պատգամավորներ, ովքեր երկուշաբթի զգուշացրել էին Իրանին, որ ցանկացած միջուկային համաձայնագիր, որը ձեռք կբերվի Իրանի և ԱՄՆ-ի միջև, կկորցնի իր  ուժը, երբ 2017 թ. Օբաման լքի նախագահի իր պաշտոնը:

 

Օբաման Սպիտակ տան կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ  հանրապետականների այս գործողությունը   օժտված է  որոշակի «հեգնանքով», քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես սենատորները ցանկանում են միավորել “Իրանի դեմ պատժամիջոցները խստացնել ցանկացողների հետ”: «Սա անսովոր կոալիցիա է”,- հավելել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նույնպես  քննադատել է հանրապետականներին, հայտարարելով, որ այս նամակը չունի «որեւէ իրավական արժեք և հանդիսանում է որոշ չափով քարոզչական հնարք»: Ըստ նրա, եթե հաջորդ ԱՄՆ վարչակազմը չեղյալ հայտարարի Իրանի հետ ԱՄՆ-ի համաձայնությունները, ապա սա կդիտվի «միջազգային իրավունքի խայտառակ խախտում»:

Նույն շարքից