Միջազգային 

Երկրի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

analitik.am

Կոտ դ'Իվուարի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին առաջին տիկին Սիմոնա Գբագբոյին, ով մեղադրվում է 2010-2011 թվականներին քաղաքական ճգնաժամի ժամանակ «ազգային անվտանգությունը խարխլելու» փորձի համար: 


Դատավորները միաձայն ճանաչել են 65-ամյա Գբագբոյի մեղքը: Ընդ որում՝ դատախազությունը 2014 թվականի վերջից շարունակվող դատական գործի ընթացքում նախկին առաջին տիկնոջ համար պահանջել է 10 տարվա ազատազրկման ժամկետ:

 

2010 թվականի նոյեմբերին Լորան Գբագբոն, ով մինչ այդ ղեկավարել է Կոտ դ'Իվուարը 10 տարի, նախագահական ընտրություններում պարտվել է Ասալան Ուատարին, սակայն հրաժարվել է հեռանալ իր պաշտոնից: Քաղաքական ճգնաժամը վերաճել է բազմահազարանոց բախումների, որի ընթացքում մոտ 1.000 մարդ է զոհվել: Գբագբոյի աջակիցների դիմադրությունը վերջնականապես կոտրվել է միայն 2011 թվականի մայիսին, երբ կոնֆլիկտին են միջամտել ՄԱԿ-ի ուժերը և ֆրանսիացի զինվորականները:

Նույն շարքից