Միջազգային 

Թուրքիայում տաջիկ գործարարի սպանության գործով կան ձերբակալվածներ

analitik.am

Այսօր թուրքական մամուլը հայտնում է այն մասին, որ Թուրքիայում սպանված ազգությամբ տաջիկ ընդդիմադիր գործիչ Ումրալի Քուվվաթովի սպանության գործով կան երեք ձերբակալվածներ:


 

Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնում են, որ քաղաքական գործչի և գործարարի սպանությունը նախապես պլանավորված է եղել, և նախապատրաստությունը տևել է երեք ամիս:

 


Ենթադրվել է, որ Քուվվաթովը կմահանա թույնից, որն ավելացված է եղել Տաջիկստանի քաղաքացի ծանոթի հետ ընթրիքին: Դրան մասնակցել են նաև գործարարի կինն ու երկու որդիները, որոնք դեռ գտնվում են հիվանդանոցում: Ինքը՝ Քուվվաթովը, փողոց է դուրս եկել, որտեղ էլ նրա վրա կրակել են:

 


Սպանությունից երեք օր անց ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, որը թույն էր ավելացրել ընդդիմադիր գործչի սննդի մեջ, ինչպես նաև՝ թունավորողի երկու գործընկերներին, որոնցից մեկն էլ կրակել է գործչին:

Նույն շարքից