Միջազգային 

Ապրիլի 24-ին արքայազներ Չարլզն ու Հարին կայցելեն Թուրքիա

analitik.am

Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ընդունել է Թուրքիայի հրավերը և Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը որդու՝ Հարիի հետ ապրիլի 24-ին այցելելու է Չանաքքալե:

 

 

Իրաքի հայոց թեմի առաջնորդը բաց նամակ է հղել Չարլզին և Հարիին՝ խոսելով Հայոց ցեղասպանության հարցում Բրիտանիայի ունեցած պատասխանատվության մասին:

 


Նա տեղեկացրել է, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Չանաքքալեում կազմակերպվող միջոցառումն իրականում հուշերը ոչնչացնելուն ուղղված քայլ է:

 


«Չանաքքալեի հաղթանակի միջոցառումն Ապրիլի 24-ին նշելը խորհրդանշում է դաժանության ու ժխտման հաղթանակը»,- գրել է արքեպիսկոոսը՝ նշելով, որ Անգլիան 1915-ին տեղի ունեցածը մարդկության դեմ հանցագործություն է համարում, և Ուինսթոն Չերչիլը 1915-ը որպես Ցեղասպանություն է ճանաչել:

 


Արքեպիսկոպոսն արքայազն Չարլզին հիշեցրել է Հիտլերի հայտնի խոսքը՝ «Հայերի ցեղասպանությունն ո՞վ է հիշում»:

Նույն շարքից