Միջազգային 

Վլադիմիր Պուտինի համար կյանքս էլ կզոհաբերեմ. Ռամզան Կադիրով

analitik.am

Ռամզան Կադիրովը գրում է Ինստրագրամի էջում.

՛՛Հարգելի ընկերներ, ես մեծ քանակությամբ շնորհավորանքներ եմ ստանում Պատվո շքանշան ստանալու կապակցությամբ: Գրում են գործընկերներ, ընկերներ , ծանոթներ և բացարձակ անծանոթ մարդիկ: Բոլորիդ անչափ շնորհակալ եմ: Ես անչափ շնորհակալ եմ ՌԴ նախագահ, ՌԴ-ի զորքերի Գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինին իմ համեստ աշխատանքն  այսչափ բարձր գնահատելու և պարգևատրելու համար:


Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Չեչնիայի հանրապետությունում հաստատված կայունութունը և խաղաղությունն ի շնորհիվ Վլադիմիր Պուտինի է: Նրա վարած իմաստուն քաղաքականությունը, օգնությունն ու աջակցությունը թույլ տվեցին հասնել ամուր  խաղաղության, վերակենդանացնել երկիրը, տնտեսությունը, մշակույթը և հոգևոր կյանքը: Մենք ընդամենը  Վլադիմիր Պուտինի հետևորդներն ենք: Ես միշտ երախտապարտ եմ լինելու Վլադիմիր Պուտինին այն ամենի համար, ինչ ինքն արեց անձամբ իմ համար և իմ ազգի համար:


Ես հավերժ նրա հավատարիմ դաշնակիցն եմ , անկախ նրանից նա նախագահ է, թե ոչ: Նման մարդու համար կյանքը զոհաբերելն ամենահեշտ բանն է: Ես վստահեցնում եմ, որ կկատարեմ նրա յուրաքանչյուր հրաման, նրա համար կլուծեմ յուրաքանչյուր հարց՝ կապ չունի ինչ բարդության, ինչ գին էլ դա արժենա իմ համար: Ծառայում եմ Ռուսաստանին: Ծառայում եմ ժողովրդին՛՛:

Նույն շարքից