Միջազգային 

Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացու գործն ուղարկվել է դատարան

analitik.am

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանում դատարան է ուղարկվել ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի գործը։ 

 


Արսեն Բաղդասարյանին Ադրբեջանում մեղադրում են հետախուզական, դիվերսիոն խմբի անդամ լինելու համար:

 


Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 218.2 (հանցավոր կազմակերպության անդամակցելը), 29, 120.2.1 (մի խումբ անձանց կողմից կանխամտածված սպանության փորձ), 29, 120.2.7 ( երկու և ավելի մարդկանց կանխամտածված սպանության փորձ), 29, 120.2.12 (ազգային, կրոնական, ռասայական ատելության կամ թշնամանքի հողի վրա կատարված կանխամտածված սպանության) և այլ հոդվածներով:

 


Նրա հանդեպ Բաքվի ռազմական դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:


 

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը հերքել է տեղեկությունը դիվերսիայի մասին և տեղեկացրել, որ Արսեն Բաղդասարյանը պայմանագրային զինծառայող է, որը, սակայն, պարբերաբար լքել է զորամասը, ինչի պատճառով էլ առժամանակ հեռացված է եղել զինվորական ծառայությունից։

Նույն շարքից