Միջազգային 

Եմենի ճգնաժամի կարգավորման բանակցությունները տեղի կունենան Էր-Ռիադում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եմենի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունները տեղի կունենան Էր-Ռիադում:

Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ Պարսից ծոցի երկրների պատվիրակությունների բանակցությունները որոշվել է անցկացնել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում:

 

Հունվարի վերջերին Եմենի շիա ապստամբները գրավել էին նախագահական պալատը ու հեղաշրջում իրականացրել, ինչից հետո նախկին նախագահ Ռաբի Մանսուրը տեղափոխվելոն Աման, հայտարարել էր նոր կառավարության ձեւավորման մասին: Պարսից ծոցի երկրները պաշտպանում են նրա գործողությունները, ուստի Էր-Ռիադում որոշվել է բանակցություններ սկսել նախկին նախագահին օժանդակելու ուղիներ որոնելու կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ մի շարք երկրներ դադարեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը Սանայում ու էվակուացրել իրենց աշխատակիցներին:

 

 

Նույն շարքից