Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է զենք տրամադրել Ուկրաինային:
Նման որոշում նա կայացրել է նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած երկկողմ բանակցություններից հետո:
Կողմերը որոշել են չշտապել ու հակամարտ կողմերին շանս ընձեռել հակամարտությունը խաղաղ ու դիվանագիտական միջոցներով լուծելու համար:
Ավելի վաղ ամերիկյան բարձրաստիճան զինվորականներն ու չինովնիկները Օբամայից պահանջել էին անհապաղ Կիեւին տրամադրել ռազմական օժանդակություն:
Ներկայումս Միացյալ նահանգները Ուկրաինային տրամադրել է առնվազն 320 միլիոն դոլարի ռազմական օգնություն: