Միջազգային 

Հունաստանը Գերմանիայից պահանջում է վճարել տուգանքները

Այսօր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խորհրդարանի այդ հարցով կոմիտեի նիստում հայտարարել է, որ Գերմանիան պետք է հատուցի Հունաստանի բռնազավթման վնասների համար՝ փոխհատուցում ավերված ենթակառուցվածքների համար, պատերազմական տուգանքներ, վերադարձնի «օկուպացիոն վարկն» ու գողացված հնագիտական արժեքները:



Ցիպրասը հիշեցրել է գերմանացի պաշտոնյաների ու մամուլի բազմաթիվ արտահայտություններն այն մասին, որ Հունաստանը պետք է վճարի իր պարտքերը:



«Կառավարությունը անխոնջ կաշխատի՝ գտնելու համար իր պարտավորությունների կատարման միջոցներ, ամբողջությամբ կատարելու համար Հունաստանի ու հույն ժողովրդի առջև դրված բոլոր պարտավորությունները»,- ասել է Հունաստանի վարչապետը:



«Սակայն Գերմանիան նույնպես պետք է վճարի իր պարտքերը: Մենք չենք պատրաստվում տալ բարոյականության դասեր, սակայն չենք էլ պատրաստվում լսել դրանք»,- հայտարարել է Ցիպրասը:


Նրա խոսքով՝ վերջին տարիներին Եվրոպայում գերակշռել է բարոյախոսական տոնը, սակայն Հունաստանը չի պատրաստվում լինել «ոչ հայացքը ներքև հառած աշակերտ, ոչ էլ բարոյախոս ուսուցիչ»:

 

 

Նույն շարքից