Միջազգային 

Վալովայա. Նախ մենք պետք է ընդհանուր շուկա ունենանք, այնուհետև խոսենք ընդհանուր արժույթի մասին

ԵՏՄ մակրոտնտեսության և ինտեգրման նախարար Տատյանա Վալովայան հորդորում է չշտապել Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր արժութային միություն ստեղծելու հարցում:



«Ես շատ զգույշ եմ միասնական արժույթի ստեղծման հարցում։ Նախ մենք պետք է ընդհանուր շուկա ունենանք, այնուհետև խոսենք ընդհանուր արժույթի մասին։ Սակայն դրամական քաղաքականությունը համակարգել է պետք»,– Վաշինգտոնում, ԵՏՄ զարգացման հարցերը քննարկող «կլոր սեղանի» շուրջ հայտարարել է Վալովայան։



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ ԿԲ–ին և կառավարությանը մինչև սեպտեմբերի 1-ը սահմանել ԵՏՄ արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը, երեքշաբթի հայտնել էր Կրեմլի կայքը։



Միաժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի վերջին հայտարարել էր, որ իր նախագահության օրոք Եվրասիական տնտեսական միության ընդհանուր արժույթ չի ներդրվի։


 

 

Նույն շարքից