Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարող է կրկին ստանձնել նախագահի պաշտոնը: Ինիշխող «Նուր Օտան» կուսակցության 16-րդ համագումարի ընթացքում առաջարկվել է պետության գործող նախագահի թեկնացությունը:
«Երկրի բոլոր շրջաններում, քաղաքական շրջանակներում, մտավորականության և ամբողջ ժողովրդի շրջանում այս հարցի քննարկման ընթացքում հնչում է միայն մեկ գաղափար, որ Նուրսուլթան Նազարբաևն արժանի թեկնածու է Ղազախստանի նախագահի պաշտոնի համար»,- ասել է հասարակական գործիչ Քենժեգալի Սագադիևը։
Նազարբաևը նախորդ շաբաթ խոստովանել էր, որ նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցելն իր պլանների մեջ չի մտնում, սակայն քվեարկողների բազմաթիվ դիմումները կարող են, հավանաբար, ազդել վերջնական որոշման վրա։
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են ապրիլի 26-ին։