Միջազգային 

Հետաձգվել է Պուտին - Նազարբաև - Լուկաշենկո հանդիպումը

Հետաձգվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումն Աստանայում, որը նախատեսված էր այս շաբաթ : Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ղազախստանում դիվանագիտական շրջանակների աղբյուրը:


Այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.


«Իսկապես, երեք պետությունների առաջնորդները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախատեսված հանդիպման օրը»,-ասել է նա:


Կրեմլի մամուլի ծառայությունը մարտի 9-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով կայցելի Աստանա՝ մասնակցելու Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների եռակողմ հանդիպմանը:


«Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։


Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առևտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։

Նույն շարքից