Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը դատարանի առջեւ կկանգնի որպես մեղադրյալ ածխի հանքարդյունաբերության տեղամասերը բաշխելու գործով։
Դելիի հատուկ դատարանում Սինգհին, Hidalco ընկերության երկու աշխատակիցներին, եւ մի շարք այլ անձանց մեղադրանք է ներկայացվել հանցավոր դավադրություն կազմակերպության համար։ Լսումները կկայանան ապրիլին։
2014թ. սեպտեմբերին Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել հետ կանչել ածխի հանքարդյունաբերությամբ զբաղվող 218 տեղամասերից 214-ի արտոնագրերը։ Այս որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ հետաքննությունների հատուկ բյուրոն հաշվետվությունը էր ներկայացրել, որը վկայում էր, որ այս տեղամասերում արտոնագրերի հանձնման ընթացակարգը տեղի էր ունեցել խախտումներով։