Միջազգային 

Թուրքիան պատրաստ է ԵՄ-ին 60.000 զինվոր տրամադրել

Թուրքիան Եվրամիությանը միանալու դեպքում կարող է կառույցին 60.000-անոց բանակ տրամադրել, հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը:

 


Կիրակի գերմանական Welt am Sonntag թերթը հրապարակել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հարցազրույցը, ով հայտարարել էր, որ ԵՄ-ին անհրաժեշտ է ստեղծել սեփական միասնական բանակը։ Այդ գաղափարին իր հավանությունն էր տվել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, իսկ գերմանական ընդդիմությունը քննադատել էր Յունկերի առաջարկը։

 


«Այն պատճառով, որ ԵՄ-ն դեռևս չի ստեղծել իր բանակը, նա մինչ օրս ներկայանում է որպես թույլ ուժ։ Առանց բանակի հնարավոր չէ դառնալ գերուժեղ։ Եթե Թուրքիան ԵՄ-ի անդամ լիներ, ապա 60.000 զինվոր կտրամադրեր»,- ասել է թուրք նախարարը Թուրքիայում Չեխիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։

Նույն շարքից