Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Իրանի իշխանությունների ջանքերը՝ ուղղված երկրում ծնելիության ավելացմանը:
Իրանի իշխանություններն ավելի վաղ ներկայացրել են մի քանի օրենքի նախագիծ, որոնք պետք է խթանեն կանանց՝ ավելի շատ երեխա ունենալ: Օրենքի նախագծերից մեկն արգելում է հակաբեղմնավորիչների գովազդը, ինչպես նաև՝ կամավոր ստերիլիզացում անցնելը:
Եվս մեկ օրենքի նախագիծ նախատեսում է մի շարք սահմանափակումներ երեխա չունեցող կանանց համար աշխատանքի անցնելու դեպքում: Իրավապաշտպանների կարծիքով՝ նման օրենսդրական նախաձեռնությունները ոտնահարում են կանանց իրավունքները։
Թեհրանը մինչ այդ չի փորձել վերահսկել ծնելիությունը, սակայն երկրի իշխանությունները մտահոգված են բնակչության ծերացման խնդրով: