ՌԴ-ի և Աբխազիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վյաչեսլավ Չիրիկբան այսօր բանակցությունների արդյունքում Համակարգված արտաքին քաղաքականության իրականացման մեխանիզմի մասին հուշագիր են ստորագրել, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես նշել է Սերգեյ Լավրովը, հանդիպման ընթացքում քննարկվել է «միջազգային ասպարեզում երկու երկրների գործողությունների համակարգումը»:
«Այդ խնդրի լուծմանը կնպաստի այսօր ստորագրված հուշագիրը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նախարարը հայտնել է նաև, որ Մոսկվան «քաղաքական օգնություն կտրամադրի Աբխազիային» նրա միջազգային դիրքերի ամրապնդման հարցում: