Կիպրոսը հաշվարկել է, որ կկարողանա հեղուկ գազի արտահանումը Եվրոպա սկսել մոտ 2022-ին: Այս մասին ITAR-TASS-ին տված հարցազրույցում ասել է Կիպրոսի ածխաջրածնային ընկերության նախագահ Տուլա Օնուֆրիուն:
Բնական հեղուկ գազի վաճառքն արտասահմանում, նախևառաջ՝ Եվրոպայում, սկսելը կնշանակի ԵՄ-ի և ԱՄՆ-ի փայփայած նպատակի իրականացում, այն է՝ Կիպրոսում ստեղծել տարածաշրջանային էներգետիկ կենտրոն, որը կկարողանա էներգետիկ պաշարների այլընտրանքային միջոց առաջարկել մայրցամաքին:
Սակայն այս հավակնոտ ծրագրերի իրականացման համար կառավարությունը պետք է կառուցի բնական գազի հեղուկացման գործարան, ինչը կարժենա ողջ հանրապետության ՀՆԱ-ի գրեթե կեսը: Ընկերության նախագահը խոստովանել է, որ գործարան կառուցելու որոշումը կարող է ընդունվել, եթե միայն այն արդարացված լինի կոմերցիոն առումով: