ԱՄՆ-ի Սպիտակ տան բլոգը ներբեռնել է լուսանկարներ, որտեղ երևում են միայն ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման և նրա ընտանիքը, սակայն 1965-ի «արյունոտ կիրակիի» հիշատակին նվիրված երթին մասնակցել են նաև նախկին նախագահ Ջորջ Բուշը և նրա կինը, ովքեր, սակայն, լուսանկարներում չկան, գրում է Daily Mail-ը:
1960-ականներին տեղի ունեցած քաղաքացիական շարժման ժամանակ մի շարք բախումներ են տեղի ունեցել. աֆրոամերիկացիները ցանկանում էին վերջ դնել խտրականությանը և օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից:
Այդ ժամանակ ցույց է կազմակերպվել, և ցուցարարները ոտքով քայլել են Սելմա քաղաքից մինչև Մոնտգոմերի քաղաք՝ ցույց տալու իրենց մեծ ցանկությունը՝ օգտվելու իրենց իրավունքներից:
Ցույցի ժամանակ սպիտակամորթ ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա և ծեծի ենթարկել, շատերը մահացել են: