Միջազգային 

Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է. Օլանդ

Ֆրանսիայում ահաբեկչական վտանգը պահպանվում է բարձր մակարդակի վրա, ինչի հետ կապված 10 հազար զինծառայող է մոբիլիզացված՝ երկրի տարածքում կարգապահությունը պահպանելու համար: Նման գնահատական է տվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:


 

«Հաշվի առնելով այն, որ մեր երկրի դեմ ահաբեկչական հարձակման վտանգը բարձր է մնում՝ երկրի ղեկավարը որոշում է կայացրել 10 հազար զինծառայող կցել Ներքին գործերի նախարարության ուժերին»,- ասված է նախագահականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


 

«Նրանցից 7 հազարը ներգրավված է հիմնականում կրոնական բնույթի օբյեկտների պահպանության գործում, որոնք հատուկ սպառնալիքի տակ են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից