Միջազգային 

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ընդլայնված պատժամիջոցների ցանկը. Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է նախարարության կայքում:

Այդ ցանկում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսական ազգային առեւտրային բանկը եւ Երիտասարդության եվրասիական միությունը, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Սերգեյ Աբիսովը, նախկին փոխվարչապետ եւ Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Աբուզովը, ԴԺՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Խոդակովսկին, Ուկրաինայի առոջղապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովան, ռուս հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը, ԴԺԳ ԱԳ նախարարի պաշտոնակատար Եկատերինա Գուբարյովան եւ այլն:

Ընդհանուր առմամբ, ցանկում կա 14 ֆիզիկական անձ եւ երկու կազմակերպություն:

Նույն շարքից