Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Խավիեր Սոլանան գտնում է, որ ներկա իրավիճակում Ուկրաինային զենք տրամադրելու հեռանկարները աննպատակային են:
Նրա կարծիքով, Ռուսաստանի դեմ պետք է շարունակել պատժամիջոցները, ինչպես նաեւ ուղիներ որոնել հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Նրա խոսքերով՝ Ուկրաինային միակողմանի կերպով զինելը անհեռանկարային է, ինչը ավելի կսրի իրավիճակը, ինչի հետեւանքով Դոնբասում կրկին կվերսկսվեն ռազմական գործողությունները:
Սոլանան առաջարկել է Ուկրաիայի արեւելքում տեղաբաշխել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին՝ նշելով, որ ներկա դրությամբ դա ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում: